X
    Categories: 2018

Verelq: Միջավայրի բարելավումը կօգնի ներգրավել ավելի մեծ թվով ամերիկյան ներդրումներ. ԱՄՆ դեսպան

  • 15.06.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 202

Հունիսի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:


ԱՄՆ դեսպանը նշել է, որ պատրաստ են աջակցել նոր կառավարության տնտեսական և քաղաքական բարեփոխումներին և որ գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը կօգնի ներգրավել ավելի մեծ թվով ամերիկյան ընկերությունների, որոնք արդեն տեսնում են այստեղ առկա ներուժը:


Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ ներառյալ ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի շարունակականությունը, հարկային և ենթակառուցվածքային համակարգերում խթաններ հաղորդելու անհրաժեշտությունը:


Կողմերը քննարկել են Հայաստանի մրցունակությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նոր համաձայնագրի համար: ԱՄՆ դեսպանը խոստացել է առաջիկայում անդրադառնալ այդ հարցին:


ԱՄՆ դեսպանը կարևորել է նաև Լիդիան-Արմենիա ընկերության, որպես միջազգային խոշոր ներդրումային ծրագրի, գործունեության շարունակականությունը:


Փոխվարչապետը վստահեցրել է, որ նոր կառավարությունը անաչառ ուսումնասիրություններ է իրականացնելու՝ վեր հանելու Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի ընդհանուր պատկերն ու համապատասխանությունը միջազգային և պետական ստանդարտներին, և, որ այդ ստուգումները պետք է կազմակերպվեն բոլոր ձեռնարկություններում՝ թափանցիկ ու բոլոր կողմերի համար արժանահավատ ձևաչափով: Իսկ ստանդարտներին համապատխան ձեռնարկությունները պաշտպանված են լինելու պետության կողմից:

Lara Chatinian: