- 15.06.2018
- Հայաստան
- arm
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ անընդունելի է համարում, որ քրեածին տարրեը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները:
«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա», – գրված է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Էջմիածնում հունիսի 14-ին բողոքի ակցիա էր անցկացվել՝ ընդդեմ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և նրա հոր՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի:
Մի կողմից ակցիայի մասնակիցները նշում էին, որ ակցիան ինքնաբուխ է եւ տեղավորվում է ՀՀ-ում իրականացված «թավշյա հեղափոխության» շարունակության տրամաբանության մեջ, իսկ մյուս կողմից չէին մոռանում շնորհակալություն հայտնել Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին՝ «այս բողոքի ակցիան կազմակերպելու համար»: