X
    Categories: 2018

Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը լուրջ աջակցության կարիք ունի. Փաշինյան

  • 28.06.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 115

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում փոքր ու միջին բիզեսը լուրջ աջակցության կարիք ունի: Կառավարությունն այստեղ լուրջ անելիք ունի, ասաց նա հունիսի 28-ին կառավարության նիստում:


Նա այս հայտարարությունն արեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Վարչապետի խոսքով, այս նախագիծը պետք է դիտարկել հենց փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու շրջանակներում:


Փաշինյանը նշեց որ կառավարությունն այս ուղղությամ լրջորեն աշխատում է, իսկ ինքը վաղը խորհրդակցություն է հրավիրել այս թեմայով, որ կոնկրետ որոշեն անելիքները: «Մենք պետք է կոնկրետ որոշենք, թե ինչ պետք է անենք: Գաղափարների որոշակի մոդիֆիկացիաներ արդեն քննարկել ենք եւ եկել եզրակացության, որ ավելի լավ է այստեղ 7 չափել, մեկ կտրել: Բայց որ փոքր ու միջին բիզեսը լուրջ աջակցության կարիք ունի եւ կառավարությունը լուրջ անելիք ունի, այդ հարցում բոլորս համաձայն ենք»,-հայտարարեց Փաշինյանը:


Ներկայացված օրինագիծը մի շարք փոփոխություններ է նախատեսում առեւտրի ու ծառայությունների ոլորտում օրենսդրության մեջ: Մասնավորապես, սահմանվում է, որ առեւտրային ցանց է հանդիսանում ընդհանուր կառավարման ներքո կամ միեւնույն առեւտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբը, որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:


Միաժամանակ, նշված օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընդհանուր 1.5 մլրդ դրամը գերազանցող տարեկան շրջանառությունը ընդհանուր կառավարման ներքո գտնվող կամ տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբը (առեւտրային ցանց) գերիշխող դիրք ունեցող բնորոշելու չափանիշ է:


Այսինքն` նշված օրենքի իմաստով երկու կամ ավելի առեւտրային օբյեկտների ընդհանուր կառավարման ներքո գտնվելը կամ միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործելն արդեն իսկ բավարար է այդ օբյեկտների համախումբը առեւտրային ցանց բնորոշելու համար: Միաժամանակ հստակեցման կարիք ունի այն հանգամանքը, թե իրացման տարեկան շրջանառությունը որոշելու համար հիմք է ընդունվելու հարկ վճարողի նախորդ, թե ընթացիկ տարվա իրացման շրջանառությունը, թե նկատի է առնվում այլ մոտեցում:

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS