- 28.06.2018
- Հայաստան
- arm
- rus
Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելիս ոստիկանությունը տեղեկացված չի եղել՝ նրա զենքն օրինական է, թե ոչ: Բայց իրավապահները տեղեկություն էին ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանն իր մոտ և նրա մեքենայում զենքեր կան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վարելիյ Օսիպյանը:
Ոստիկանապետի խոսքով՝ ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով նրան տարել են ոստիկանություն, սակայն այդ զենքերն եղել են օրինական.
«Հիմա դրանք համապատասխան փորձաքննություն են անցնում», – նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին իրեն զանգեր կամ ցուցումներ եղել են Սաշիկ Սարգսյանի մասով, Օսիպյանն ասաց, որ իրեն որևէ ցուցում կամ որևէ հրաման չեն տվել: Եվ հավաստիացրեց՝ օրենքի շրջանակներում է իրականացնում ցանկացած գործողություն:
Հիշեցնենք, հունիսին 25-ին Սաշիկ Սարգսյանին բերման էին ենթարկել Սայաթ-Նովա փողոցից, իսկ ժամեր անց ազատ արձակել: