X
    Categories: 2018

Verelq: Սաշիկ Սարգսյանի մոտ եղած զենքն օրինական է. ոստիկանապետ

  • 28.06.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 119

Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելիս ոստիկանությունը տեղեկացված չի եղել՝ նրա զենքն օրինական է, թե ոչ: Բայց իրավապահները տեղեկություն էին ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանն իր մոտ և նրա մեքենայում զենքեր կան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վարելիյ Օսիպյանը:


Ոստիկանապետի խոսքով՝ ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով նրան տարել են ոստիկանություն, սակայն այդ զենքերն եղել են օրինական.

«Հիմա դրանք համապատասխան փորձաքննություն են անցնում», – նշեց նա:

Ինչ վերաբերում է հարցին իրեն զանգեր կամ ցուցումներ եղել են Սաշիկ Սարգսյանի մասով, Օսիպյանն ասաց, որ  իրեն որևէ ցուցում կամ որևէ հրաման չեն տվել: Եվ հավաստիացրեց՝ օրենքի շրջանակներում է իրականացնում ցանկացած գործողություն:


Հիշեցնենք, հունիսին 25-ին Սաշիկ Սարգսյանին բերման էին ենթարկել Սայաթ-Նովա փողոցից, իսկ ժամեր անց ազատ արձակել:

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS