Դավիթ Տոնոյանը հանձնարարել է հսկել զինծառայողների ճանապարհածախսերի օգտագործումը

  • 29.06.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 105

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային եւ զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որեւէ չարաշահում։


Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից, նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին եւ առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել։