- 29.06.2018
- Հայաստան
- arm
- rus
105
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային եւ զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որեւէ չարաշահում։
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից, նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին եւ առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել։