- 17.07.2018
- Հայաստան
- arm
- rus
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մոտոհրաձգային դասակների մարտական հրաձգությունների ընթացքում պայմանական հակառակորդ նշանակող թիրախներ են խոցում «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում: Այս մասին հայտնում են ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ մարտական հրաձգությունների պարապմունքները մեկ ամսվա թնթացքում անցկացվում են բարձրլեռնային, էքստրեմալ շոգ կլիմայական պայմաններում:
Զինծառայողները միայնակ պատրաստության պարապմունքներում, անձնակազմեր ու ջոկեր կազմելիս հղկել են մարտավարական եւ հատուկ պատրաստության, վարման եւ ԲՄՊ-2 զենքով, Տ-72Բ տանկերով, հրազենով, ավտոմատ (ԱԳՍ-17) եւ ձեռքի (ՌՊԳ-7Վ) նռնականետերով հրաձգության նորմատիվների կատարման վարպետությունը: Հայաստանի ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային դասակների համալիր պարապմունքներին ներգրավված Է են շուրջ հազար զինծառայող եւ 250 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: