- 18.07.2018
- Հայաստան
- arm
- rus
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Վահագն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր: Նա բազմիցս հայտարարել է, որ մարտի 1-ին ծառայողական պարտականությունների չարաշահման որեւէ դեպք չի բացահայտվել, իսկ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ: