Փանիկ գյուղում տեղի ունեցածը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

  • 18.07.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 74

Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականների կողմից առանց հրահանգի եւ թույլտվության զորավարժանք անցկացնելու դեպքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է: Այս մասին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, հայտնում է ՀԺ-ն:


Ըստ Արման Եղոյանի, այս պահին ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է տեղի ունեցածը: Իրավիճակի մասին զեկուցել է նաեւ ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի քարտուղարը: Վարչապետը նաեւ տեղյակ է, որ ռազմաբազայի պատասխանատուն այսօր հանդիպել է Շիրակի մարզպետի հետ եւ խոսել Փանիկի դեպքի մասին: Այլ մանրամասներ հնարավոր է ճշտել ՀՀ Պաշտպանության նախարարությունից: «Ճշտված յուրաքանչյուր մանրուք զեկուցվում է վարչապետին»,- ասաց Արման Եղոյանը:


Հիշեցնենք, երեկ 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: Իրենց տների մոտ տանկեր եւ զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել եւ փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Ոմանք նաեւ կրակոցների ժամանակ ահաբեկվել եւ թաքնվել են:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS