X
    Categories: 2018

Դեռևս վաղ է հայտարարել ԱՄՆ կողմից Հայաստանում նոր խոշոր ներդրումների մասին. դեսպան

  • 18.07.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 85

Դեռևս վաղ է հայտարարել ԱՄՆ կողմից նոր խոշոր ներդրումների մասին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան  Ռիչարդ Միլսը:


Ըստ նրա, կոռուպցիան և բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր և ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքն ու հավասար պայմանների ապահովումը:


«Բայց դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը Հայաստանում»,- ընդգծեց նա:


Միլսն ասաց, որ ԱՄՆ գործարար համայնքի կողմից  շատ են հարցումնե ստանում Հայաստանում առկա հնարավորությունների մասին: Ըստ նրա, պոտենցիալ ներդրողներին հատկապես հետաքրքրում է,  թե որքանով է ՀՀ կառավարությունը հետամուտ կոռուպցիայի դեմ պայքարում, որքանով են օրենքի շրջանակներում ընթանում աղմկահարույց գործերի հետաքննությունները:


Բացի այդ, դեսպանը նշեց, որ Միացյալ Նահանգների կառավարությունը դիտարկում է, թե ինչ միջոցներով կարող է աջակցել Հայաստանին: Նա պարզաբանեց, որ դա կարող է ներառել ֆինանսավորման ծավալների ավելացում, որն աջակցության տեսքով հատկացվում է Հայաստանին Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ այլ պետական կառույցների կողմից:


Ի դեպ, դեսպանն անդրադարձավ նաև «Լիդիան Արմենիա»-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա նշեց, որ ներդրողները ուշադիր գետևում են գործի ընթացքին.


«Կառավարության գործողությունները ինձ վստահություն են ներշնչում և ես ապագա ներդրումների մասով վստահ եմ», – նհավելեց դեսպանը:

Alex Jidarian: