Verelq: Հերթը հասնում է Գագիկ Խաչատրյանին. ինպե՞ս են փոշիացրել է Դիլիջանի ուսկենտրոնի փողերը

  • 25.07.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 121

2018 թվականի հուլիսի 16-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժին է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված՝ ՀՀ ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքները՝ գործընթացում թույլ տրված չարաշահումների և կատարված հափշտակությունների վերաբերյալ:


Ինչպես հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խախտելով գործող օրենսդրության պահանջները, առանց գնման համար օրենքով սահմանված գործընթաց իրականացնելու՝ պայմանագիր կնքելու, նախահաշվային գին սահմանելու, ծավալաթերթ-նախահաշիվ կազմելու և հիմնավորումներ ներկայացնելու շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով առանց փաստաթղթային ձևակերպման կազմակերպել և իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները, ինչի նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային և ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն:


Փոխարենը՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ շինարարական աշխատանքները փաստացի ավարտված լինելու, իսկ որոշ դեպքերում դրանց մի մասը կատարված լինելու պայմաններում, «Սահակյանշին» ՓԲԸ ընկերության հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալ գնման 6 պայմանագիր՝ ընդհանուր 2 միլիարդ 356 միլիոն 455 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որից ընդամենը օրեր անց, կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձման-ընդունման արձանագրություններ և կատարողական ակտեր, այն պայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա ընթացքում սկսել և ավարտին հասցնել նման տեսակի և ծավալների շինարարական աշխատանքների կատարումը:


Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մի շարք այլ հանցավոր արարքների առերևույթ առկայության վերաբերյալ:


2018 թվականի հուլիսի 24-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Պաշտոնական հաղորդագրությունում գործում ներգրավված պաշտոնյաների անուններ չեն նշվում։ Բայց հայտնի է, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարությունն իրականացվել է Գագիկ Խաչատրյանի` ՊԵԿ նախագահ և Ֆինանսների նախարար աշխատած տարիներին, հենց նրա նախաձեռնությամբ։


Հիշեցնենք` 2008թ-ի դեկտեմբերի 23-ին կառավարությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ՊԵԿ կազմում «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու որոշում կայացրեց:


Չարաշահումներ Վարդենիսի տուն-ինտերնատում. պետությանը 3 մլն դրամից ավելի վնաս է պատճառվել
2010թ-ին կառավարության որոշմամբ ՊՈԱԿ-ին 505 միլիոն դրամով տրամադրվեց կինեմատոգրաֆիստների միության «Դիլիջանի ստեղծագործական տունը»` հարակից 3.5հա հողամասով, իսկ 2011թ. դեկտեմբերի 29-ի ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ` այդ տարածքին միացվեց Դիլիջան ազգային պարկի տարածքից ևս 22.505 հա հողամաս:


2012թ.-ին ՀՀ կառավարության պահեստային ֆոնդից Դիլիջանի ուսումնական կենտրոնի նախագծային աշխատանքների իրականացման համար ՊԵԿ-ին հատկացվեց 1 մլրդ դրամ: Մեկ տարի անց` 2013թ.-ին, ՊԵԿ-ը որոշեց փոփոխություններ կատարել 1 մլրդ դրամանոց նախագծում և փոփոխությունների համար նոր պայմանագիր կնքեց «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցի հետ` դրա դիմաց վերջինին վճարելով 44.9 միլիոն դրամ:


Կենտրոնի բուն շինարարությունը մեկնարկեց արդեն 2011թ-ին: Առաջին փուլի համար ՊԵԿ-ը «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ին վճարեց 334 307 822 դրամ, իսկ կատարված շինարարության տեխնիկական հսկողությունը վստահվեց «Հուսալի կամար» ՍՊԸ-ին` 3.3 մլն դրամով:


2012թ-ին ՊԵԿ-ը շինարարական աշխատանքներ է պատվիրել 4 շինարարական կազմակերպությունների` նրանց վճարելով ընդհանուր առմամբ շուրջ 1.3 մլրդ դրամ:


Ամենամեծ գումարը բաժին է հասել «Սահակյանշին» ՍՊԸ-ին` 1 մլրդ 136 մլն դրամ, 21 մլն դրամ ստացել է «Հուսալի կամարը», 84. 2 մլն`«Սպիտակ տնակը»: Եվս 84 մլն դրամ էլ 2012թ.-ի վճարվել է նաև «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցին` կենտրոնի որոշ շինությունների գեղարվեստակոնստրուկտոնական լուծումների համար:


2014թ-ի ՊԵկ-ը որոշում է ավելի ընդլայնել ուսումնական կենտրոնի տարածքը` 32,5 մլն դրամով գնելով Դիլիջանի պարզ լճի փ.5/1 հասցեում գտնվող հողամասը: Նույն տարում շինարարական աշխատանքների համար «Սահակյանշին» ՍՊԸ-ն պետական բյուջեից ստանում է 626.7 մլն դրամ, «Հուսալի կամարը»` 40 մլն, «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցը` 22 մլն դրամ:


2015թ.-ին «Սահակյանշին» ՍՊԸ-ն ստացել է 4.9 մլրդ դրամ, «Հուսալի կամարը»` 5.5 մլն, «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցը ` 4.5 մլրդ դրամ: Եվ քանի որ թանկարժեք կենտրոնի շինարարությունն արդեն մոտենում էր ավարտին, 2015թ-ին արդն կառուցված մասնաշենքերի համար պետական միջոցներով տարբեր ընկերություններից ձեռք են բերվել նաև միլիոնավոր դրամների արժողությամբ վարագույրներ, կահույք, հեռուստացույցներ:


2016թ.-ին ևս ներքին հարդարման աշխատանքները շարունակվել են: Այս տարի արդեն «Սահակյանշին» ՍՊԸ-ն ստացել է 1.8 մլրդ դրամ, «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցը` 9.5մլն, «Հուսալի կամարը»` 9.4 մլն դրամ:


Այսպիսով` միայն մեկ անձից կատարված գնումների և կառավարության հրապարակված որոշումների հաշվարկով, ՊԵԿ-ին պատկանող Դիլիջանի ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ի վրա ստեղծման օրից մինչ օրս պետական բյուջեից ծախսվել է շուրջ 26 մլրդ դրամ: