ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ. Փաշինյանն ասել է՝ ինչու է մեկնում Սանկտ-Պետերբուրգ

  • 25.07.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 97

Վաղը մեկնում եմ Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ֆորմատ): Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Հուլիսի 26-ին և 27-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհդրի հերթական նիստը, որը կնախագահի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։


Նա հիշեցրել էր, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում եւ այս հարցը լուծված է նաեւ դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը:


Միեւնույն ժամանակ նա բացատրել է, թե ինչու է ինքը մասնակցում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքին:


«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին եւ վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել եւ ֆորմատը կաթվածահար կլիներ», – նշել է նա՝ հավելելով, որ Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել է՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը «մեր նպատակը չէ»:


«Քանի որ դեռեւս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում», – նշել է վարչապետը:


Սանկտ-Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ պետությունների թվային զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում փոխգործակցության, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերը։


Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիմիջեւ հեռաախոսազրույց էր տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել էին ԵԱՏՄ-ին եւ հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS