- 26.07.2018
- Հայաստան
- arm
- rus
152
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) շենքում է: Այս մասին հայտնում է ՀՔԾ խոսնակ Մարիա Օհանջանյանը։
Նրա խոսքով, այս պահին քննչական գործողություններ են իրականացվում և հավելյալ տեղեկություններ կլինեն ավելի ուշ:
«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Մարտի 1-ի գործով հարցաքննության նպատակով Հատուկ քննչական ծառայությունում է գտնվում այժմ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Լրագրողների հարցին, թե մտավախություն չունի արդյոք քրեական գործում ներգրավելու որպես մեղադրյալ, Խաչատուրովը պատասխանեց՝ «ոչ»:
Խաչատուրովը, ով 2008 թվականին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը, Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ։