X
    Categories: 2018

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է. քննվում է նրան կալանավորելու միջնորդությունը

  • 27.07.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 15

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հուլիսի 27-ի առավոտյան վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը:


Ինչպես հայտնում են լարտվամիջոցները, նիստին մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը. նա դատարան է մտել շենքի հետնամուտքով: Հուլիսի 26-ի երեկոյան սույն միջնորդության քննությունը հետաձգվել էր Քոչարյանին պատշաճ ծանուցելու պատճառով:


Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործով հարցաքննել են մեղադրյալի կարգավիճակով: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացված նաև պաշտպանության նախկին նախարար Միքյաել Հարությունյանին, որը գտնվում է ՀՀ-ից դուրս։


Ռոբերտ Քոչարյանը վենդետա է որակել իր դեմ հետապնդումը ու նշել, որ «Կուստուրիցան կերազեր նման երևակայություն ունենալ»։ 2-րդ նախագահի կարծիքով, տեղի ունեցող գործընթացը ռումբ է՝ դրված երկրի տակ, պախարակում է բանակը ու վտանգում է երկրի իրավական համակարգը:


«Նրանք արդեն նշանակել են մեղավորներին և ձևակերպումներ են փնտրում այդ մեղադրանքն ապահովելու համար», – ասել է նա։

Lena Karagyozian: