X
    Categories: 2018

Հայաստանի նոր իշխանության մեջ ներկայացված է հակառուսական ճակատը. Աշոտյան

  • 30.07.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 64

Ինչքան էլ իշխանությունները փորձեն կենտրոնացնել քաղաքացիների ուշադրությունը ներքաղաքական գործընթացների վրա և ջանքեր գործադրեն քայքայելու քաղաքական դաշտը, անփույթ վարվող քաղաքականության հետևանքով Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրը էլ ավելի լարված է: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։ Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի իրավական կողմը դնելով մի կողմ, նրա համար ակնհայտ է, որ այն ձևն ու կերպը, որով իրականացվեց այդ գործընթացը, վնասել են ՀԱՊԿ-ի հեղինակությանը: «Ի դեպ, այդ ռիսկերը ակնհայտ էին գործընթացի հենց սկզբից: Հաճելի չէր նաև ռուսական ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքը և դրա մատուցման ձևը», – նշում է նա ու անդրադառնում «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանիխոսքերին:


««Ալ Ջազիրային» տրված իր հարցազրույցում (հրապարակվել է հուլիսի 27-ին) վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց ռուսական կողմին իր ուղղված մեղադրանքը սադրանք կազմակերպելու մեջ, թեպետ մինչ այդ պաշտպանության նախարարը բավական հաջող հարթել էր սկանդալային թեման», – ընգծում է պատգամավորը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերություններում ի հայտ եկող բացասական ազդակների մասին ադրբեջանական «Սպուտնիկ» գործակալությանը Մարիա Զախարովայի տված հարցազույցի համատեքստում:


«Ադրբեջանական «Սպուտնիկ» գործակալությանը իր տրված հարցազրույցում Մարիա Զախարովան չի տարբերակել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, չնայած Հայաստան-ՌԴ հարաբերությունները դաշնակցային են և շատ ավելի ռազմավարական», – ընդգծում է խորհրդարանականը:


Թվարկված երկկողմանի բացասական ազդակները, նրա խոսքով, չեն կարող չմտահոգել, հատկապես հաշվի առնելով Հայաստանի իշխանափոխությունից հետո Մոսկվայում գերակտիվացած և ագրեսիվացած ադրբեջանական լոբբինգի աշխատանքը: «Չմոռանանք նաև մեր երկրում ակտիվ գործող և մասնակիորեն իշխանության մեջ ներկայացված հակառուսական ճակատը», – նշում է նա:


Աշոտյանի խոսքով, զանկացած երկկողմանի հարաբերություն պետք է խարսխված լինի արժանապատվության, փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության վրա, ու սպասարկի երկրի պետական շահը: «Այս դեպքում թե Հայաստանի, թե Ռուսաստանի շահերը թելադրում են նույն իմպերատիվը՝ հայ-ռուսական հարբերությունները պետք է մնան ռազմավարական-դաշնակցային: Մնացածը՝ վտանգավոր խաղ է բոլոր կողմերի համար», – եզրափակում է նա:

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS