X
    Categories: 2018

Verelq: Պառակտելու է հասարակությունը. ՀԿԿ-ն եւս մեկ հայտարարություն տարածեց Քոչարյանի գործով

  • 30.07.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

5
 332

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ “Մարտի 1”-ի գործով տեղի ունեցող քրեական հետապնդումը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության հետ եւ խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին: Այս մասին ասված է ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության տարածած հայտարարության մեջ:


Մինչ այդ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի եւ վերջինիս նույն գործի շրջանակում կալանավորման վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ նշելով, որ առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։ Թե ինչու այդ հայտարարությունից հետո ՀՀԿ-ն որոշեց եւս մեկ հայտարարությամբ հանդես գալ նույն գործի վերաբերյալ, սակայն այժմ ԱԺ խմբակցության անունից, չի ասվում:


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։ Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։


Ի տարբերություն ավելի վաղ տարածված կուսակցության հայտարարությունից, խմբակցության անունից կազմված տեքստում խնդրին անդրադարձ է կատարված կետ առ կետ: Վեց կետից բաղկացած ՀՀԿ խմբակցության հայտարարության մեջ ասվում է, որ “Մարտի 1”-ի գործով Ռոբերտ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։


Հարուցված գործը, ըստ ՀՀԿ խմբակցության, խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։ “Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին”, – ասված է հայտարարության մեջ։


Հարուցված քրեական գործը, գտնում են ՀՀԿ խմբակցության պատգամավորերը, խնդրահարույց է օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այլև նվազեցնել Հայաստանի Հանրապետության վարկանիշն ու հեղինակությունը միջազգային, այդ թվում՝ իրավական ատյաններում:


“ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ դատախազությունը և ՀՀ դատարանները պարտավոր են պատշաճ կերպով երաշխավորել ՀՀ Սահամանդրության դրույթները և առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի պահանջներով և կարգավորումներով”, – նշվում են ՀՀԿ խմբակցության անունից տարածած տեքստում եւ հավելվում, որ այս հարցի և նրա շուրջ զարգացումների մասին խմբակցության պատգամավորերը բարձրաձայնելու են նաև խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով։


Հատկանշական է, որ ՀՀԿ խմբակցության անունից տարածած հայտարարության մեջ չի խոսվում արցախյան հիմնախնդրում իշխանության ընդդիմախոսերին լռեցնելու փորձի մասին, որին կուսակցության հայտարարության տեքստի ուղիղ կեսը:


«Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ», – ասված էր ՀՀԿ-ի հայտարարության մեջ։

Ara Felekian: