Հարգելի գործընկերներ,
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագիրը վաղը` օգոստոսի 9-ին, ժ.17:00 Երևանի «Ակումբ»-ում
(հասցեն` փ. Թումանյան 40)
կազդարարի Վայոց ձորի գինու ուղու մեկնարկը: Միջոցառմանը ծրագիրը կներկայացնի գինու ուղու նորաստեղծ կայքը, անդամ հինգ գինեգործարանների մասին գրքույկը, ինչպես նաև այլ նյութեր մարզի մասին։Վայոց ձորի գինու ուղու հեղինակները առաջնորդվել են երկու ձգտումներով` պատմել հին հայկական գինեգործական ավանդույթների պատմությունը տարածաշրջանի և միջազգային զբոսաշրջիկներին, և Հայաստանում ավանդական գինեգործության հետ մեկտեղ նոր գործարար մշակույթ ներկայացնել` գինու զբոսաշրջություն: «Իմ Հայաստան» ծրագիրը և մասնակից գինեգործները հուսով են, որ գինու ուղին կօգնի ավելացնել Վայոց Ձոր և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը, խթանել մարզի տնտեսության զարգացումը, և արդյունքում բարելավել տեղի համայնքների կենսամակարդակը:
Լրատվամիջոցներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու այս միջոցառումը:
Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքներով՝
Արմինե Կարաբեկյան
***********************
Armine Karabekyan
Development Outreach & Communications Specialist
USAID Armenia | 1 American Avenue, Yerevan
Tel: +37410 49 42 00 (ext. 4264) | Email: [email protected] | Web: www.usaid.gov/armenia
Follow us @USAIDArmenia on Facebook and Twitter!
My Armenia_Media Advisory_Vayots Dzor Wine Route Launch Event_08 03 18 (eng-arm).docx
application/vnd.openxmlformats-officedocument.wordprocessingml.document
_______________________________________________ Press mailing list [email protected]