X
    Categories: 2018

ՀՀ-ն հետաքրքրված է ռուսական «Ալմազ—Անթեյ» ընկերության արտադրանքով. Տոնոյան

  • 21.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 84

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է նաև ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական՝ «Ալմազ—Անթեյ» ընկերության  փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցնում է, որ ընկերությունը վերջերս հայտնվել է աշխարհի լավագույն արտադրողների տասնյակում:


«Քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր։ Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում նշել է, որ մեզ հետաքրում են ընկերության առանձին արտադրանքներ և մենք ունենք համագործակցության լավ փորձ»,- հայտնում է խոսնակը։

Maral Chavushian: