Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց

  • 21.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 71

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից: Այս տեղեկությունը հաստատեց Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։


Նրա խոսքով, Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացվել, ըստ այդմ դատարանը որոշեում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել Բաբայանին։ Խոսքը, նշեց նա, 20 մլն դրամ գրավի մասին է:   


Հիշեցնենք, Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին: Բաբայանը կալանավորվել էր հուլիսի 5-ին։