- 21.08.2018
- Հայաստան
- arm
- rus
Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ սահմանադրությանը և Հայաստանի՝ կոնվենցիաներով և պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով օգոստոսի 17-ին հանրահավաքին հնչած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
"Սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու», – շեշտեց Զեյնալյանը լրագրողների հետ հանդիպմանը։ Անցումային արդարադատությունը նրա խոսքով՝ կոչված է լինելու վերականգնվելու մարդու իրավունքները:
Ինչպես նշեց նախարարը, անցումային արդարադատությունը լինելու է գործադիր ֆունկցիա իրականացնող մարմինների կողմից աջակցող կառույց որոշ գործերով, որտեղ եղել են թերացումներ իրավունքի խախտման հարցը քննելու առումով:
Դատական կարգով հարցերը շարունակելու է լուծել դատական գործող համակարգը, ասաց Զեյնալյանը: