Արդարադատության նախարարը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

  • 21.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 103

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը: Այս մասին նախարարը հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը՝ այսպիսով հաստատելով շրջանառվող լուրերը:


Այդ ընթացքում նախարարը կգտնվի արձակուրդում, որպեսզի կարողանա մասնակցել քարոզարշավին: Հիշեցնենք, ըստ ԿԸՀ որոշմանը՝ քարոզարշավը կտևի 12 օր, իսկ ընտրությունը կանցկացվի  սեպտեմբերի 23-ին:


«Դաշինքի անվանումը դեռ քննարկման փուլում է»,- շեշտեց նա:


Հիշեցնենք, հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից:


Այս պահին հայտնի է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն դերասան Հայկ Մարությանը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նաիրա Զոհրաբյանը` «Բարգավաճ Հայաստան», Զարուհի Փոստանջյանը` «Երկիր ծիրանի», ճարտարապետ Անահիտ ԹարխանյանըԱրտակ Ավետյանը` Ռեֆորմիստների կուսակցություն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգություն» կուսակցություն, Արարատ Զուրաբյանը: