- 24.08.2018
- Հայաստան
- arm
- rus
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել Մարտի 1-ի դեպքերին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն:
Լենա Նազարյանը գրել է.
«Այս տարվա փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հանրային լսումների ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարտավորվեց մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ հատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին: Նիկոլ Փաշինյանը չհասցրեց դա անել:
Այսօր ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և ես շրջանառության մեջ դրեցինք «2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը:
Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն»: