X
    Categories: 2018

Բացահայտվել է պետությանը պատճառված 19.2 մլրդ դրամի վնաս

  • 24.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 115

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2017թ. և 2018թ. առաջին կիսամյակներում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը:


Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6.418.070.374 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 4.964.448.287 ՀՀ դրամը: Ընդ որում, նշվածից միայն 2.800.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում հարկերը վճարելուց խուսափելու վերաբերյալ քննված 1 քրեական գործով:


2018թ. նույն ժամանակահատվածում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 19.263.712.425 ՀՀ դրամ, կամ շուրջ երեք անգամ ավել քան նախորդ տարվա առաջին կիսամյակում: Նշված գործերից 3.608.730.955 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 3.180.510.112 դրամը՝ ՀՀ պետականեկամուտների կոմիտեի քննչական վարչության, 7.056.230.606 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 5.418.240.752 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:


Բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում, նաև դատախազական ներգործության մեխանիզմների ակտիվ և հետևողական կիրառմամբ, արդեն իսկ վերականգնվել է 2.512.749.268 ՀՀ դրամը: Իսկ շուրջ 6.922.245.802 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով, իսկ մյուս մասինը՝ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով:


Ընդ որում, միայն սույն թվականի մայիս-հունիս ամիսներին բացահայտված ապօրինի հարստացման, առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերով քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմում է կիսամյակի ընթացքում պարզված ընդհանուր վնասի մոտ 42 տոկոսը՝ 8.019.019.462 ՀՀ դրամ:

Edgar Tavakalian: