X
    Categories: 2018

Անգելա Մերկելը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

  • 24.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 122

Երևանում տարածաշրջանային այցի շրջանակներում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Մերկելը ուղևորվեց հուշահամալիր անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից։ Գերմանիայի կանցլերը ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:


Մերկելը նաև խորհրդանշական եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի ծառուղում: 


Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Mary Lazarian: