X
    Categories: 2018

Նազիկ Ավդալյանը կառաջադրվի Երևանի ավագանու ընտրություններում

  • 27.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 12

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության կողմից կառաջադրվի Երևանի ավագանու ընտրություններում:


Ավդալյանը Facebook-ի իր էջում հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե նա որպես ավագանու թեկնածու առաջադրվելու է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կողմից:


"Ես եղել և մնում եմ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար, կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ: Այնպես որ լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել և մնում եմ Բհկ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից», – ասված է գրառման մեջ:

Meline Chalian: