- 24.08.2018
- Հայաստան
- arm
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ հուլիսի 26-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերված խոշոր չափի զենք և զինամթերքի փաստով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com- ը, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության պայքարի վարչությունում անհայտ անձի կողմից ստացվել է փոստային առաքանի, որոնք ուղարկվել են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ Արամ և Արմեն Հովհաննիսյանների անունով։
Ծանրոցը Հայաստան հասնելուց հետո մաքսատան աշխատակիցները, զննելով այն, հայտնաբերել են «SIG SAUER p299» և «AHU 16184» համարի 40 SW /10×22մմ/ տ/չ ակոսափող հրազեն հադիսացող ատրճանակ, «TANFOGLIO WITNESS» տիպի 9մմ /9×19մմ/ տ/չ ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, «GSG-5» «A 288504» համարի 22L.R. 5.66մմ տ/չ ակոսափող հրազեն հանդիսացող ակոսափող ինքնալից կարաբին՝ իր փամփշտատուփում 34 հատ գործարանային արտադրության 22 L.R. 5.6մմ տ/չ ակոսափող զենքից կրակելու համար պիտանի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: