ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի դերը Հայաստանի համար կարևոր է. Աշոտյանը՝ ՌԴ դեսպանին

  • 24.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 118

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից:


Արմեն Աշոտյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային և եղբայրական հարաբերություններն ինչպես պետական ռազմավարական, այնպես էլ հայ և ռուս ժողովուրդների միջև դարարավոր բարեկամության համատեքստում:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանիև Ռուսաստանի միջև ձևավորված խորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցերին թե երկկողմ և թե բազմակողմ մակարդակներում: Ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան մարմինների միջև արդյունավետ համագործակցության խթանման համար նպաստավոր գործիքակազմի կիրառման կարևորությունը:


Արմեն Աշոտյանը կարևորել է Հայաստանի համար ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի դերը՝ ընդգծելով, որ վերոնշյալ կառույցների անդամները ջանքեր պետք է գործադրեն այս կազմակերպությունների հեղինակության ամրապնդման և ավելի արդյունավետ գործունեության համար:


Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում խորհրդարանական ձևաչափի ստեղծումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ նման ձևաչափում խորհրդարանական հարթակի գոյությունը խթան կլինի կառույցում անդամ պետությունների միջև փոխգործակցության սերտացման համար:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ ընդգծելով բոլոր գործընթացների ժողովրդավարական հենքով և սահմանադրականության պահպանմամբ ընթանալու կարևորությունը: