- 01.09.2018
- Հայաստան
- arm
- rus
411
Առաջիկայում նախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան: Երևանում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: