Փաշինյանը պետք է ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից ու նաեւ մեզնից. Էդմոն Մարուքյան

  • 17.09.2018
  •  

  • Հայաստան
  •  

64
 521

Երկրի ղեկավարը չպետք է քաղաքացիներին բաժանի գույների, եւ ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մի պահի դրա համար ներողություն կխնդրի ՀՀ քաղաքացիներից եւ նաեւ մեզնից: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:


«Ասել, որ միայն մենք սպիտակ ենք, մյուս բոլորը սեւ են, դա ամեն ինչի սկիզբն է»,- ասել է Մարուքյանը:


Դիտարկմանը՝ ճի՞շտ էին, արդյոք, ՀՀԿ-ականները, երբ հայտարարում էին, որ ատելության մթնոլորտ կա երկրում, Մարուքյանը պատասխանեց. «Հանրապետականներն ասում էին, որ իրենց նկատմամբ է այդ ատելության մթնոլորտը: Ես ասում եմ, որ Հանրապետականները չեն մասնակցում ընտրություններին, բայց մասնակից ուժերի միջեւ այդ գիծը քաշվեց, որ կան սեւեր եւ սպիտակներ, հետեւաբար՝ դրանից մարդիկ առիթավորվում են, փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ»:


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Էրեբունիում կայացած «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի հանրահավաքին պաշտպանել էր քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ սեւերի եւ սպիտակների մասին հայտնի հայտարարությունը: