- 17.09.2018
- Հայաստան
- arm
99
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն մեկնարկած ուսումնավարժական հավաքների ընթացքին:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին եւ համապատասխան կառույցների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: