Հայտնի է՝ ի՞նչ զենքով եւ ինչո՞ւ է սպանվել Յուվեցի Կարոն. զենքի տերը ինքնասպան է եղել

  • 07.10.2018
  •  

  • Հայաստան
  •  

2
 157

Երեւանի ոչ հեռու Զովունի բնակավայրի արտադրամասերից մեկի տարածքում այսօր հայտնաբերվել է ՀՀ Աժ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի դին՝ հրազենային վնասվածքով:


Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է:


Նշենք, որ Հարություն Ղարագյոզյանը Հանրապետական կուսակցության անդամ էր: Դեպքեը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ի գիշերը Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում Աժ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի սպանությունից հետո: Նա մահացել էր հրազենային կրակոցների հետեւանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին:


Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), որի անվանական զենքն էլ, ըստ նախաքննության տվյալների, գտնվել է սպանության վայրում:


"Երեւանի Նորք-մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել է, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին", – հայտնում է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը:


Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։ Մամուլի տեղեկություններով, Կարո Կարապետյանի սպանության գործի շրջանակներում երեկ գիշեր հարցաքննվել է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը:


Նշվում է, որ նա ներկա է եղել նախկին պատգամավորների՝ Կարո Կարապետյանի ու Հարություն Ղարագյոզյանի հանդիպմանն ու ստանձնել է միջնորդի դեր:


Սպանության հստակ պատճառները հայտնի չեն, սակայն ըստ մամուլի տեղեկությունների 2 նախկին պատգամավորները գումարային տարաձայնություններ: Նշվում է նաեւ, որ նրանք գույքային խնդրի են ունեցել:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS