ՀՀԿ-ն ԳՄ նիստ է գումարել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. քննարկվել են ներքաղաքական հարցեր

  • 06.10.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 115

Հոկտեմբերի 5-ի երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:


ՀՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները, քննարկվել է նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը:


Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես՝ Հելսինկիում կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գալիք համագումարին և Քաղաքական համաժողովին ՀՀԿ պատվիրակության մասնակցությանը:


Հայաստանում առանց այն էլ ոչ կայուն ներքաղաքական իրավիճակը լարվեց հոկտեմբերի 2-ին, այն բանից հետո, երբ Ազգային ժողովում արտահերթ ընթացակարգով ընդունվեց ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների կողմից նախաձեռնված աղմկահարույց օրենսդրական փոփոխությունները:


Դրանք էականորեն դժվարացրեցին խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ կառավարության նախաձեռնությունը, երկիրը մոտեցրեցին են իստիտուցիոնալ ճգնաժամի շեմին։