X
    Categories: 2018

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

  • 05.10.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 178

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Քննարկվել են երկու երկրների միջև քրեաիրավական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցեր:


Պարոն Կոպիրկինը շեշտել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև կապերի առավել ամրապնդման անհրաժեշտությունը և այդ հարցում ՌԴ դեսպանության օժանդակության պատրաստակամությունը:


ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև առկա գործակցությունը, որը լիարժեք համապատասխանում է երկու պետությունների դաշնակցային, բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին և ոգուն:


Արթուր Դավթյանն ընդգծել է, որ 2006թ. առ այսօր գլխավոր դատախազների մակարդակով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև հաստատվող համագործակցության ծրագրերը լայն հնարավորություններ են տալիս համատեղ միջոցառումներով կատարելագործելու մասնագիտական ռեսուրսները, ձևավորելու իրավական փոխօգնության արդյունավետությունը բարձրացնելու առավել անմիջական միջավայր, նախանշելու համագործակցության շրջանակներն ընդլայնելու նոր ուղղություններ:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բարեկամ երկրներ միջև քաղաքացիների և ծառայությունների տեղաշարժի ակտիվացմանը զուգահեռ միմյանց երկրներում քաղաքացիների իրավունքների քրեաիրավական պաշտպանության առավել գործուն մեխանիզմների կիրառմանը, արդարադատությունից խուսափող անձանց հայտնաբերելուն, անդրազգային բնույթ կրող հանցագործությունների դեմ պայքարում համատեղ ջանքերն ավելացնելուն առնչվող խնդիրներին:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրակարգային խնդիրներն ավելի օպերատիվ լուծելու նպատակով հաճախակի դարձնել նմանատիպ հանդիպումները:


ՀՀ գլխավոր դատախազը նաև ցավակցություն է հայտնել դեսպանին՝ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Արթուր Դավթյանը նշել է, որ դա մեծ կորուստ էր նաև Հայաստանի դատախազության համակարգի համար, քանի որ բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով օժտված հայազգի գործիչն իր բազմահմուտ աշխատանքով, հատկապես վերջին տասնամյակում նաև գործունեության բնույթով պայմանավորված, առանձնահատուկ սրտացավությամբ և ջանասիրությամբ մեծապես նպաստել է երկու երկրների դատախազական կառույցների միջև հարաբերությունների զարգացմանը:

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS