Աշոտ Մխիթարյան, Կարո Կարապետյան. վարչապետի նվիրած անվանական զենքերը կրակում են

  • 07.10.2018
  •  

  • Հայաստան
  •  

9
 405

Հոկտեմբերի 6-ի գիշերը Երեւանում ԱԺ նախին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յաուվեցի Կարոյի) սպանությունից եւ դեպքի վայրում ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի անվանական զենքի հայտնաբերումից հետո, հանրության շրջանում կիկին ակտիվացան անվանական զենքերի ցանկը հրապարակելուն եւ դրանք առգրավելուն ուղղված պահանջները:


Երեկ եկեկոյան սպանվել էր Աժ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն: Դեպքեը տեղի էր ունեցել Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով: Կարո Կարապետյանն Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին նա մահացել էր:


Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ): Դեպքի վայրում հայտնաբերվել է նրան պատկանող անվանական զենքը: Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Հարություն Ղարագյոզյանի դին՝ հրազենային վնասվածքով գտել են Զովունիի արտադրամասերից մեկի տարածքում հայտնաբերվել է։ Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել:


Թեպետ հանրության շրջանում շարունակվում են հնչել անվանական զենքերի ցանկը հրապարակելուն եւ դրանք առգրավելուն ուղղված պահանջները, կառավարությունը կառավարությունը թաքցնում է անվանական զենք ստացած անձանց անունները: “Անվանական զենքերը, ինչպես դիվանագիտական անձնագրերը պետք է առգրավվեն, քանի որ ինչպես պարզվում է, դրանք կրակում են”, – գրում են Facebook-յան օգտատերերը:


Պարզվում է, 2006-2017թթ. Հայաստանի վարչապետը 107 հոգու պարգևատրել է անվանական զենքով։ Թե ում են նախկին և ներկա վարչապետները անվանական զենքերով խրախուսել՝ անհայտ է։ Կառավարության աշխատակազմը մինչեւ անցյալ տարվա դրությամբ հրաժարվում էր տրամադրել անվանական զենք ստացած անձանց ցանկը՝ պատճառաբանելով, որ զենքով պարգևատրելու վերաբերյալ վարչապետի որոշումները անհատական իրավական ակտեր են, ունեն «Ծառայողական օգտագործման համար» դրոշմագիր և պարունակում են անձնական տվյալներ:


Դեռևս 2008 թ. դեկտեմբերին, «Հետք»-ը հայտնել էր, որ իր հարցմանն ի պատասխան, կառավարության աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Դավիթ Սարգսյանը տրամադրել է 2007թ. ապրիլից մինչև 2008թ. դեկտեմբերի 12-ը վարչապետից իբրեւ պարգեւ զենք ստացած անձանց ցուցակը։ Այն ժամանակ պարզվել էր, որ այդպիսի զենքով Տիգրան Սարգսյանը խրախուսել էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Սամվել Կճոյանին։


Կառավարության կայքում ևս հրապարակված է տեղեկություն այն մասին, որ 2002 թվականին այն ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն Կոնստանտին Տոցկունուն և պարգևատրել անվանական զենքով՝ նկատի առնելով նրա անձնական մեծ ներդրումը Հայաստանի սահմանների պաշտպանության գործի կազմակերպման հարցում:


2011 թվականին էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը դատախազության աշխատողի օրը և դատախազության 93-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին անվանական զենքով պարգևատրել է այն ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:


2009 թվականին կրկին Տիգրան Սարգսյանի հրամանագրով ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որպես նվեր, անվանական զենք է ստացել: Այս մասին պետական մարմինները լրատվամիջոցներով պաշտոնական հաղորդագրություններ են տարածել, մինչդեռ կառավարությունը այս պահին այդ տեղեկատվությունը համարում է անձնական տվյալ։


Գործադիրի կողմից հիմնավոր փաստեր չեն բերվում, որ այդ որոշումները փակ և ոչ հրապարակային են դարձել։


Հայտնի է, որ վարչապետի տրամադրած անվանական զենքերից երեքը 2015-2016 թվականներին ուժը կորցրած են ճանաչվել։ Նման որոշման համար հիմք է հանդիսացել ոստիկանության տեղեկատվությունը։ Կամ այդ զենքերով հանցագործություն է կատարվել, և ոստիկանությունը այդ մասին հաղորդել է կառավարությանը, որն էլ որոշել է հետ վերցնել նվիրած զենքերը, կամ էլ պարգևատրված անձն է դիմել ոստիկանություն՝ այն հետ հանձնելու խնդրանքով:


Տարիներ առաջ պարզվեց, որ վարչապետի նվիրած զենքերով հանցագործություններ են կատարվել։ Մասնավորապես՝ 2005 թվականին Նոր Հաճնում քաղաքապետ Արմեն Քեշիշյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած անվանական զենքով սպանել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին։


Կառավարության աշխատակազմից ժամանակին “Հետքը” հետաքրքրվել էր նաև, թե վերջին երեք տարիներին պետական բյուջեից որքան գումար է հատկացվել այդ զենքերի ձեռքբերման համար։ Գործադիրից հայտնել են, որ պետբյուջեի միջոցներից կառավարության աշխատակազմին այդ նպատակով գումար չի հատկացվել։ Իսկ թե որտեղից է ձեռք բերել այդ զենքերը, կառավարությունը կրկին չի տեղեկացնում։


Ասում է՝ այդ զենքերը ձեռք են բերվել տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ անվանական զենքով պարգևատրելու թեկնածություն ներկայացրած կառույցների կողմից: Թե որոնք են «տարբեր աղբյուրները» և անվանական զենքով պարգևատրելու թեկնածություն ներկայացրած կառույցները, կառավարության աշխատակազմից կրկին չեն հայտնում: