X
    Categories: 2018

«Մենք» դաշինք. արևմտյան արժեքների ջատագովներ, որոնք դեմ չեն Ռուսաստանին

  • 10.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 83

Դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի նաև «Մենք» դաշինքը. «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները նոյեմբերի 10-ին հուշագիր են ստորագրել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի խոսքով` «Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը, որը բովանդակային և ՀՀ տեսլականի առումով նոր թարմություն կբերի.
«Հավակնում ենք լինել այն քաղաքական ուժը, որը կօժանդակի այն փոփոխություններին, որ այսօր կառավարությունը նախաձեռնել է»,- ասել է Քոքոբելյանը:

Նրա խոսքով` ստեղծվել է իրավիճակ, երբ ժողովուրը կարող է ընտրել և’ իշխանություն, և’ ուժեղ ու բովանդակային ընդդիմություն:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով էլ` «Մենք» դաշինքը հաջողություններ կունենա Հայաստանի քաղաքական դաշտում և հնարավորինս երկար գործունեություն կծավալի: Նրա խոսքով, այս դաշինքը ձևավորվել է, քանի որ իրենք գտնում են, որ հեղափոխությունը իր վերջնական արդյունքին ու նպատակին հասած կլինի, եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ: Հեղափոխությունը, նշեց Արամ Սարգսյանը, արել է Նիկոլ Փաշինյանը, բայց Նիկոլ Փաշինյանը ինքն էլ պնդում է, որ հեղափոխությունն արել է ողջ հայ ժողովուրդը՝ իր գլխավորությամբ, և դա չի նշանակում, որ դրանից հետո քաղաքական դաշտում պիտի լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը.

«Բնականաբար, մենք հասկանում ենք, որ հեղափոխությունից հետո խորհրդարանում մեծամասնություն կազմելու է հեղափոխությունը իրականացրած ուժը, բայց հեղափոխությունն արել է ժողովուրդը, սակայն այդ հեղափոխությունը կունենա զրո արժեք, եթե քաղաքական դաշտում լինի միայն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունը: Այստեղ ես համոզված եմ, որ ներքաղաքական դաշտի դիվերսիֆիկացումը միանշանակ օգտակար է թե Հայաստանի, թե Հայաստանի քաղաքացիների, թե գործող իշխանության համար»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով, ««Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն արևմտյան արժեքների և արևմտյան ժողովրդավարության ջատագովն են, նման կառավարման և նման մոդելի պետություն ձևավորելու կողմնակիցն են: Սակայն սա չի նշանակում, թե իրենք դեմ են Ռուսաստանին:

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS