- 09.11.2018
- Հայաստան
- arm
- rus
289
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է ՀՀԿ ցուցակը, հերթական գրառումն է կատարել:
«Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար:
Խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է: Իսկ անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական և փորձառու թիմի հետ բանավեճի և փոխգործակցության միջոցով»,- գրել է նա Facebook-ի իր էջում: