- 09.11.2018
- Հայաստան
- arm
- rus
209
«Գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը»։
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը:
«Այս պատասխատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է՝ ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը»,-հավելել է նախարարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին: