- 09.11.2018
- Հայաստան
- arm
- rus
231
Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 11-ին: Այն տեղի կունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում:
Ավելի վաղ VERELQ-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ նիստում կորոշվի՝ ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ:
Մինչդեռ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն որոշումն արդեն կայացրել է: Հայտնի է, անգամ, թե ով որտեղ է առաջադրվելու: Օրինակ, ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Սյունիքի մարզում, Էդուարդ Շարմազանովը՝ Լոռիում: Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը առաջադրվելու է Արաբկիր վարչական շրջանում:
Հանրապետականի ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: