ՍԴ-ն հերքում է՝ աղմկահարույց օրենքի դրույթները սահմանադրությանը հակասող չեն ճանաչվել

  • 09.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 188

Տարածված տեղեկատվությունը, թե Սահմանադրական դատարանը Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխված դրույթները ճանաչել է սահմանադրությանը հակասող, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՍԴ-ից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ նախագահի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում: Սահմանադրական դատարանը տեղեկացնում է նաև, որ սույն գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։


Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով։


Հիշեցնենք, Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների և քննարկումների տեղիք տվեց: Հոկտեմբերի 24-ին  նախագահ Սարգսյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS