X
    Categories: 2018

Verelq: ԱԱԾ կողմից «Հայաստան» հիմնադրամին հանգանակությունը չի կատարվել բյուջեի հաշվին. պարզաբանում

  • 23.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 115

ԱԱԾ կողմից «Հայաստան» հիմնադրամին հանգանակությունը չի կատարվել բյուջեի հաշվին: Այս մասին պարզաբանում է ներկայացրել ԱԱԾ մամուլի կենտրոնը:


«Այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական եւ սոցիալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: Այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից եւ դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը»,- ասված է պարզաբանման մեջ:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի երեւանյան գրասենյակ է այցելել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ որդու հետ: Նա Հիմնադրամին հանգանակել է 9 527 540 դրամ: Բացի այդ, իր անունից նվիրատվություն է կատարել՝ մեկ ամսվա աշխատավարձը:

Hambik Zargarian: