Verelq: Վիգեն Սարգսանը ՀՀԿ-ի առաջին հաղթանակն է համարում գույություն չունեցող օրինագծի չեղարկումը

  • 24.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

36
 217

Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում պնդել է, որ «կուսակցության հնչեցրած ահազանգի արդյունքում կառավարությունը փոխել է արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներից եկամտահարկով հարկելու մտադրությունը»: Նա վստահ է, որ դա իրենց «առաջին հաղթանակն է»։


2015 թվականին՝ այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն խորհրդարան էր բերել արտագնա աշխատանքի մեկնողներին 13 տոկոս եկամտահարկով հարկելու վերաբերյալ նախագիծ։


«Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր: Բայց բանավոր խոստումը բավարար չէ: Պետք է ապահովենք, որ ընտրություններից հետո էլ նման անհեռանկար քաղաքականություն որդեգրելու նոր փորձ չգործադրվի: Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, պետությունը պարտավոր է սատարել, և ոչ թե խանգարել նրանց», – գրել է Սարգսյանը։


ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ կառավարությունում նման նախագիծ չկա։ Ըստ նրա՝ պետությունը չունի մտադրություն այլ երկրում ՀՀ քաղաքացու հարկված եկամուտը ՀՀ-ում նորից հարկելու:


«Սոցիալական ցանցերում քննարկումը հիմնավոր չէ, հնարավոր է իմ միտքը սխալ ընկալված լինի: Ամենակարևորը՝ առանց հանրային լայն քննարկման որևէ գաղափար չի կարող օրենք դառնալ: Հասկանում եմ, որ այս նախընտրական շրջանում կոնտեքստից կտրված մտքերը կարող են շահարկման առարկա դառնալ», – ասել է Անանյանը: