Տիգրան Խզմալյանը եւ արեւմտամետ ակտիվիստները բախումներ են հրահրել կոմունիստների հետ

  • 29.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 60

Առաջին անգամ երկար տարիների ընթացքում Հայաստանում խորհրդայնացման օրը՝ նոյեմբերի 29-ը միջադեպերով ուղեկցվեց: Հայաստանի կոմունիստները ստիպված էին բանվոր-գյուղացիական Կարմիր բանակի զոհված մարտիկների պատիվն ու հիշատակը Երեւանի փողոցներում կռով պաշտպանել:


Ինչպես հայտնում է NEWS.am-ը, որ ըստ ավանդույթի մոտ 50 կոմունիստներ որոշել էին նշել Խորհրդայնացման օրը՝ 98-ամյակը: Այդ նշանավոր օրվա առիթով նրանք որոշել էին ծաղիկներ դնել Բաքվի կոմունայի նախագահի՝ Լենինի զինակցի՝ Ստեփան Շահումյանի հուշարձանին, որը Հանրապետության հրապարակից քիչ հեռու է գտնվում, ինչպես նաեւ Կարմիր բանակի մարտիկների երկու հուշահամալիրներին:


Սակայն հիշատակի միջոցառումները խաթարվեցին եվրոպական ինտեգրացիայի մասնակիցների կողմնակիցների հետ կռվով:


Միջոցառումները կազմակերպվել էին Հայաստանի Կոմունիստական կուսակցության կողմից, որի ակտիվիստներին միացել էին Հայաստանի առաջադեմ կոմունիստական կուսակցության եւ «Սոցիալիստական ուղի» կուսակցության ներկայացուցիչները եւ ղեկավարները:


Նրանք միասին ծաղիկնր դրեցին վերոնշյալ հուշարձաններին, որից հետո, որոշ ժամանակ անց նրանց կողքով Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ անցան Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցները՝ պաստառներով, որոնք կոչ էին անում հանրապետության տարածքից հանել 102-րդ ռազմական բազան:


Պաստառներին նաեւ նշված էր, որ Կարմիր բանակը «ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Հայաստանը»: Սա կոմունիստների զայրույթն առաջացրեց, որոնք հետեւեցին նրանց կողքով անցնող շարասյանը, որը ղեկավարում էր Եվրոպական կուակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը:


Խզմալյանը եւ նրա կողմնակիցները մոտեցան 11-րդ Կարմիր Բանակի մարտիկների հուշահամալիրին: Խզմալյանը եւ նրա թիմը փորձեցին ելույթ ունենալ, սակայն այդ պահին կոմունիստներին քննադատող մտքեր հնչեցին եւ ծեծկռտուք սկսվեց: Իրավիճակն այնքան էր թեժացել, որ ոստիկանության աշխատակիցները ստիպված էին միջամտել: Նրանք ստիպված էին աշխատակիցներին մոտեցնել՝ արեւմտամետ փոքրաթիվ խմբին նրանց երկու անգամ գերազանցող կոմունիստներից պաշտպանելու համար: Արդյունքում կոմունիստներին հաջողվեց հակառակորդներին թույլ չտալ մոտենալ հուշարձանին, որը ըստ նախապես հայտարարված ծրագրերին, նրանք մտադիր էին «փակել»:


Արդյունքում Խզմալյանն իր կողմնակիցներին հավաքեց եւ երթը շարունակեց դեպի Երեւանում ռուսական դեսպանատուն:


Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում: