- 28.11.2018
- Հայաստան
- arm
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և ահաբեկչության հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի Նիբու Հեվենը հոկտեմբերի 7-ին, Միկե Նջիբու Մուելա տվյալներով, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կեղծ անձնագրով, «Զվարթնոց» օդանավակայանով ապօրինի մուտք է գործել Հայաստան:
Ստացված տեղեկությունների համաձայն` նա Հայաստանում նշված անձնագիրը ոչնչացրել էր, ապա իր ծննդյան վկայականով դիմել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգարցիոն ծառայություն ու ստացել ապաստան հայցողի վկայական:
Նոյեմբերի 12-ին, ստացված տեղկություններն իրացնելով, իրավապահները Նիբու Հեվենին բերման ենթարկեցին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: