Verelq: «Սասնա Ծռեր» կուսակցությունը պարզաբանում է պահանջում Նիկոլ Փաշինյանից

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

12
 129

«Սասնա Ծռեր» կուսակցությունը պարզաբանում է պահանջել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից՝ վերջինիս երեկվա հայտարարության հետ կապված:


«Նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Արթիկ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներին ուղղված իր հայտարարության մեջ կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ եւ վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ:


Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը:


Մինչ այդ՝ վերահաստատում ենք մեր աջակցությունը հեղափոխությանն ու նրա նպատակներին եւ շարունակում ենք պնդել, որ, մեր համոզմամբ, ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջեւ ծառացած մարտահրավերները եւ դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես մեկուկես-երկու տարի անց հանգեցնելու են նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության:


Այդ համոզմունքից ելնելով, մենք առաջարկել ենք համապատասխան նախընտրական ծրագիր, որը պարունակում է նաեւ Նոր Սահմանադրություն եւ նոր Ընտրական օրենսգիրք ու Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունելու առաջարկություն, որպեսզի նոր արտահերթ ընտրություններին հասնենք կազմ ու պատրաստ վիճակում եւ, զուգահեռաբար՝ լուծենք այն խնդիրները, որոնք այսօր էլ կանգնած են մեր ազգի ու պետության ճանապարհին:


Միեւնույն ժամանակ՝ մեր հավատարմությունն ենք հայտնում այն բացարձակ ճշմարտությանը, որ քաղաքական ուժերի առաքելությունը գաղափարներ եւ տեսակետներ առաջարկելն է, սակայն որոշողը ժողովուրդն է եւ ժողովուրդը կորոշի բոլորիս անելիքը:


Առիթից օգտվելով՝ հեղափոխությունը առաջնորդած ուժի, ինչպես նաեւ հեղափոխության մեջ ավանդ ունեցող եւ ժողովրդի դեմ չգործած բոլոր ուժերի ներկայացուցիչներին հորդորում ենք ձեռնպահ մնալ միմյանց հարվածելու մարտավարությունից եւ որպես միասնական նպատակ աչքի առաջ ունենալ նախկին հանցավոր ռեժիմի մաս կազմած եւ քրեական օլիգարխիայից զերծ Ազգային ժողով ձեւավորելու հրամայականը»:


Հիշեցնենք, նախօրեին Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Վարուժան Ավետիսյանի այն հայտարարության, թե այս Ազգային ժողովը անցումային է և նոր արտահերթ ընտրություններ են լինելու, ասել էր.


«Դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS