- 27.11.2018
- Հայաստան
- arm
- rus
Հայաստանը դիմել է ՌԴ-ին, որպեսզի քննարկվի Հայաստանի ատոմակայանի համար տրամադրված ռուսական վարկի մարման երկարաձգման հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով, որոշումը հավանական է լինի դրական, քանի որ ռուսական կողմն էլ ունի այդ տրամադրվածությունը, որ մարումը պետք է հետաձգվի.
«Դա հարկավոր է նրա համար, որ ոչ միայն վարկի մարումը առանց խնդիր անցնենք, այլև որոշակի արդյունք ստեղծվի մեր վերջնական սպառողների սակագների վրա. ԱԷԿ-ի վերագործարկումից հետո հնարավորություն կլինի նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինքը», – ասաց նա:
Նշենք, որ ՀԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2026 թ. երկարաձգելու համար ՌԴ-ն 2014 թվականին Հայաստանին տրամադրեց 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլարի դրամաշնորհ՝ 15 տարի ժամկետով: