X
    Categories: 2018

Սուրեն Սարգսյանը գտել է Բոլթոնի հայտարարությունների պատասխանը ՔՊ նախընտրական ծրագրում

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 33

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը դիմել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին:

«Ձեր ծրագրում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով գրված է միայն հետևյալ միտքը. «ԱՄՆ-ի հետ զարգացնելու ենք բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական եւ հասարակական տարբեր ոլորտներում»:


Ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ չենք զարգացնելու քաղաքական (այդ թվում` Կոնգրեսի հետ) և ռազմական (այդ թվում Պենտագոնի, հետախուզական գործակալությունների հետ) հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը, և այլն: Վաշինգտոնը մեզ ռազմական օգնություն էլ է տրամադրում տարբեր ծրագրերով, էլ չասած Կանզասի գվարդիան: 

Իսկ, եթե սա Բոլտոնի հայտարարությանը պատասխան է, ուրեմն դա ուրիշ բան»,-գրել է նա:

Maral Chavushian: