- 26.11.2018
- Հայաստան
- arm
- rus
98
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը մեկնում է արձակուրդ՝ նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար։
«Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,- Facebook-յան իր էջում գրել է նա:
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 26-ին ժամը 11.00 Թալինում է լինելու, 13.30 Մարալիկում, 15.00 Արթիկում, 17.00 Գյումրիի Վարդանանց հրապարակում:
Հիշեցնենք, այսօրվանից մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, այն կտևի 12 օր: Դեկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացիները կընտրեն նոր խորհրդարանի կազմը: