Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նոր ղեկավար չի ընտրվի. Արսեն Գասպարյան

  • 01.12.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 55

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը կայանալու է 2019 թվականին: Այս մասին ռուսական RBC գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:


«Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք [ԵԱՏՄ] գագաթնաժողովի ընթացքում այդ հարցը չի քննարկվելու: Օրակարգն ուղարկվել է պետերբուրգյան հանդիպման բոլոր մասնակիցներին», – նշել է Գասպարյանը: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ձևաչափում հանդիպումներ նախատեսված չեն նաև մինչև դեկտեմբերի 31-ը, ուստի կազմակերպության նոր ղեկավարի անունը մինչև Նոր տարի չի հստակեցվի:


2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, մեկ ամիս առաջ ազատվեց այդ պաշտոնից:


Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում նոր գլխավոր քարտուղար չնշանակվեց, և, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետությունների ղեկավարները պայմանավորվել էին հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS