- 06.12.2018
- Հայաստան
- arm
- rus
295
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Ռուսական լրատվամիջոցը հետաքրքիր պահ է ֆիքսել՝ Նիկոլ Փաշինյանի հայացքը դեպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հիշեցնենք, Փաշինյանը օրերս վերահաստատել էր, որ այս հանդիպման ժամանակ պարզանումներ է պահանջելու Լուկաշենկոյից վերջինիս կողմից Ադրբեջանի դեսպանին ՀԱՊԿ ներքին խոհանոցը ներկայացնելու համար:
Իր հերթին, ՀՀ ԱԳՆ-ն, գնահատելով այդ հանդիպումը, հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը ներկայացնելը կոռեկտ չէր: